Նիցցայում տրամվայ են գործարկել, որը լիցքավորվում է 20 վայրկյանում կանգառ կատարելիս
Ֆրանսիական Նիցցայում նորարար տրամվայներ են գործարկվել, որոնք երթևեկում են առանց կոնտակտային ցանցի և լիցքավորվում են կանգառ կատարելիս:
Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով ֆրանսիական աղբյուրին, օդային կոնտակտային գծերով էլեկտրաէներգիայի ավանդական մատակարարումից հրաժարվել օգնել է «ստատիկ վերալիցքավորման նորագույն համակարգը», որն անցնում է գետնի միջով: Հենց դա է թույլ տալիս տրամվային էներգիա կուտակել և վերալիցքավորվել կանգառի ժամանակ:
«Ողջ գործընթացն առավելագույնը 20 վայրկյան է տևում», - նշում են տեխնոլոգիայի մշակմամբ զբաղվող տեխնոլոգիական ընկերությունից:
Նորարար համակարգն առաջին անգամ է ներմուծվել քաղաքային տրանսպորտային ցանցի գործունեության մեջ:
Նմանօրինակ տրանսպորտային նախագծի արժեքը գնահատվում է 721 մլն-ից մինչև 1 մլրդ եվրո: