Սուքիասյաններին պատկանող ընկերություններից մեկը հեղափոխությունից հետո սկսել է բենզին ներկրել եվրոպական երկրներից
ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող ընկերություններից մեկը վերջին շրջանում 1-2 անգամ Հայաստան վառելիք է ներկրել եվրոպական երկրներից: Tert.am -ի հետ զրույցում այս մասին տեղեկությունը հաստատեց Խաչատուր Սուքիասյանի մամուլի քարտուղար Աննա Մկրտչյանը:
««Սիլ կոնցեռնի» կազմակերպություններից մեկը 1-2 անգամ Հայաստան է ներմուծել եվրոպական դիզվառելիք»,-ասաց Աննա Մկրտչյանը:
Հարցին, թե ներմուծումները արվել են հեղափոխությունից հետո, վերջինս դրական պատասխան տվեց: