«Անգլիայի հավաքականը դեռ ցույց կտա իրեն». արքայազն Ուիլյամը շնորհակալություն է հայտնել անգլիացի ֆուտբոլիստներին (լուսանկարներ, տեսանյութ)
Ֆուտբոլի աշխարհի առաջնության շրջանակում հուլիսի 11-ին կայացած Խորվաթիա-Անգլիա խաղից հետո, որի ժամանակ Անգլիայի հավաքականը պարտություն կրեց Խորվաթիայի հավաքականից, Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամը շնորհակալություն է հայտնել Անգլիայի հավաքականին և ասել, որ ինքը հպարտանում է թիմով: Համապատասխան գրառումը նա արել է Քենսինգթոնյան պալատի Twitter-ի էջում:
«Ես երբեք այսքան հպարտ չէի Անգլիայի հավաքականով, որքան այսօր: Դուք պետք է բարձր պահեք ձեր գլուխը: Դուք անհավանական աշխարհի առաջնություն եք անցկացրել, դուք պատմության մեջ եք մտել և հույս պարգևել թիմի երկրպագուներին: Մենք գիտենք, որ Անգլիայի հավաքականը դեռ ցույց կտա իրեն», - գրել է նա:
Հիշեցնենք, որ Խորվաթիայի հավաքականը 2:1 հաշվով հաղթել է Անգլիայի հավաքականին:
The Daily Mail-ը ֆոտոշարքով ու տեսանյութով ներկայացրել է Անգլիայի հավաքականի երկրպագուների արձագանքը խաղի արդյունքին։ Նրանցից շատերն արտասվել են, մյուսները՝ հուսահատությունից նետվել ջրանցքը։
Անգլիայի հավաքականի երկրպագուները ցատկել են Բիրմինգեմի կենտրոնում գտնվող ջրանցքը՝ իմանալով թիմի պարտության մասին