Բակո Սահակյանն ու Արմեն Գրիգորյանը քննարկել են հայկական երկու հանրապետությունների փոխգործակցությանը վերաբերող հարցեր
Այսօր աշխատանքային հանդիպում ունեցա Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Քննարկել ենք անվտանգությանն առնչվող խնդիրների շուրջ հայկական երկու հանրապետությունների փոխգործակցությանը վերաբերող հարցեր»,– գրառման մեջ նշում է Գրիգորյանը։
Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը, պաշտոնատար այլ անձինք: