Վարչապետը Ֆրանսիայի Ազգային տոնի առթիվ շնորհավորել է Ֆրանսիայի բարձրագույն ղեկավարությանը, այցելել Ֆրանսիայի դեսպանատուն
0
![Վարչապետը Ֆրանսիայի Ազգային տոնի առթիվ շնորհավորել է Ֆրանսիայի բարձրագույն ղեկավարությանը, այցելել Ֆրանսիայի դեսպանատուն](http://hetq.am/static/news/b/2018/07/91290.jpg)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի Ազգային տոնի առթիվ այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանություն: Նիկոլ Փաշինյանը ՀՀ կառավարության և հայ ժողովրդի անունից շնորհավորել է դեսպան Ժոնաթան Լաքոտին, դեսպանատան աշխատակիցներին և ի դեմս նրանց՝ Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին՝ մաղթելով բարեկեցություն ու շարունակական զարգացում: