Գրիզման.Հաջողության համար մենք ձեռք ենք տալիս Ռամիի բեղերին
Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Անտուան Գրիզմանը հաստատեց լուրերը թիմի անսովոր ավանդույթի հետ կապված.
«Այո, այդպիսի ավանդույթ ՝ խաղից առաջ ձեռք տալ Ռեմիի բեղերին, արդեն գոյություն ունի: Ես սկսեցի այդ ավանդույթից օգտվել Ուրուգվայի հավաքականի դեմ խաղից առաջ: Դա մեզ օգնում է, և մենք առիթ չունենք բողոքելու ձևավորված այդ ավանդույթից»,- Գրիզմանի խոսքն է մեջբերում Ֆրանսիայի հավաքականի թվիերյան էջը:
Հիշեցնենք,որ Ֆրանսիայի հավաքականը հուլիսի 15-ին ԱԱ-2018-ի եզրափակիչ խաղում կմրցի Խորվաթիայի հավաքականի հետ: