Թագավորական կապույտ. Մերկելը և Մեյը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ներկայացել են միանման պիջակներով
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ժամանել են միևնույն երանգն ունեցող պիջակներով, որը կոչվում է «թագավորական կապույտ»:
Ինչպես հայտնում է Euromag-ը, բրիտանացի վարչապետը պիջակը համալրել է նույն կտորից կիսաշրջազգեստով և դասական մարգարտյա վզնոցով, իսկ գերմանացի կանցլերն ընտրել է բեժ գույնի տաբատ և սպիտակ վերնազգեստ:
Բրյուսելյան գագաթնաժողովին ներկա քաղաքական գործիչները որևէ կերպ չեն մեկնաբանել գործընկերների արտաքին տեսքը: Հանդերձանքի նմանություններին ուշադրություն են դարձրել միայն լրագրողները:
Անգելա Մերկելը նշել է, որ ԵՄ կազմից Միացյալ Թագավորության դուրս գալուց հետո Գերմանիան կփորձի պահպանել ջերմ հարաբերությունները Մեծ Բրիտանիայի հետ: