Տորոնտոյում հրաձգության հետևանքով զոհվել է 1, վիրավորվել՝ 13 մարդ․ հարձակվողը ինքնասպան է եղել
![Տորոնտոյում հրաձգության հետևանքով զոհվել է 1, վիրավորվել՝ 13 մարդ․ հարձակվողը ինքնասպան է եղել](https://gdb.rferl.org/1F58E77B-D371-4F7F-89AA-97DB36732482_cx0_cy10_cw0_w800_h450.jpg)
Կանադայի Տորոնտո քաղաքում առայժմ անհայտ անձը ժամեր առաջ կրակ է բացել քաղաքացիների ուղղությամբ՝ սպանելով մեկ մարդու, վիրավորելով 13-ին, այդ թվում՝ մեկ երեխայի: Տեղի ոստիկանության փոխանցմամբ՝ այնուհետև զինյալն ինքնասպան է եղել:
Լրատվամիջոցները հաղորդում են զինյալի ու ոստիկանների միջև տեղ գտած փոխհրաձգության մասին:
Կանադայի իրավապահ մարմինները առայժմ խուսափում են կատարվածը «ահաբեկչական գործողություն» որակելուց: