Добавить новость
103news.com
World News in Armenian
Июль
2018

Հունիս-հուլիս ամիսներին առերևույթ հանցավոր արարքների հետևանքով պետությանը հասցվել է մոտ 6 մլրդ 700 մլն դրամի վնաս, հարուցվել է 18 քրգործ. Դատախազություն

0

Հուլիսի 23-ին տեղի է ունեցել ՀՀ դատախազության կոլեգիայի արտահերթ նիստ, որը վարել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: 

Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ 

Նիստի ընթացքում քննարկվել են առանձին հանցատեսակների և մասնավորապես կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի, դրա շրջանակում դատախազական հսկողության արդյունքները, այդ գործընթացում առաջացող խնդիրները, պետությանը պատճառված վնասների հայտնաբերման, վերականգնման ուղղությամբ իրականացվող աշխատանքները:   

Այս համատեքստում, նկատի ունենալով, մասնավորապես, սոցիալական նպաստների տրամադրման գործընթացում կոռուպցիոն շղթաների և սխեմաների բացահայտման ուղղությամբ արձանագրված արդյունքները՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն անհրաժեշտ է համարել հանրապետության ամբողջ տարածքում կոռուպցիոն դրսևորումների դեմ պայքարում դատախազության տարածքային ստորաբաժանումների կողմից նախաձեռնողականությամբ էապես ակտիվացնել օպերատիվ-հետախուզական գործառույթներով օժտված տարածքային մարմինների աշխատանքները: 

ՀՀ գլխավոր դատախազը ևս մեկ անգամ կարևորել է հետաքննության և նախաքննության, ինչպես նաև ստուգող, տեսչական մարմինների հետ բարձր մակարդակի համագործակցության, ձեռնարկվող միջոցառումների օպերատիվության ապահովումը:  

Չնայած արդեն իսկ արձանագրած արդյունքներին՝ խնդիր է դրվել նաև առանձնահատուկ հետևողականություն ցուցաբերել պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու դատախազական գործառույթի իրացմամբ, տարբեր հանցագործությունների դեպքերով քննությունների շրջանակներում պետությանը պատճառված վնասի վերականգնման ուղղությամբ: 

Նշվել է, որ ՀՀ դատախազության նախաձեռնությամբ իրականացված բազմաոլորտ ուսումնասիրությունների՝ միայն այս տարվա հունիս-հուլիս ամիսների ընթացքում հրապարակված արդյունքներով բազմաթիվ օրինախատումներ, առերևույթ հանցակազմ պարունակող չարաշահումներ են բացահայտվել ընդերքօգտագործման և բնական պաշարների արդյունահանման և իրացման, տարբեր հարկատեսակներով հարկային պարտավորությունների կատարման, պետական գնումների գործընթացի, հողօգտագործողներին մատչելի գներով պարարտանյութերի տրամադրման, տավարաբուծության, շինարարական աշխատանքների պետական ծրագրերի իրականացման, ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների համար վարչական տուգանքների վճարման և այլ ոլորտներում: 

Միայն հրապարակված այդ իրավախախտումների, առերևույթ հանցավոր արարքների հետևանքով պետությանը հասցված՝ նախնական հաշվարկված վնասի չափը կազմում է մոտ 6 մլրդ 700 մլն դրամ: 

Ուսումնասիրությունների արդյունքում բացահայտված՝ միայն նշված երկու ամսվա ընթացքում հրապարակված առերևույթ փաստերի առթիվ hարկերից, տուրքերից կամ պարտադիր այլ վճարները խոշոր չափերով կատարելուց խուսափելու,  առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու, առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ փաստաթղթեր կեղծելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու,  ծառայության նկատմամբ անփույթ վերաբերվելու, խաբեության կամ վստահությունը չարաշահելու միջոցով առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս պատճառելու, պաշտոնեական կեղծիք կատարելու հանցագործությունների հատկանիշներով կամ դրանց տարբեր համակցություններով ՀՀ դատախազության կողմից հարուցվել է 18 քրեական գործ (ևս մեկով նյութեր են նախապատրաստվում): Բոլոր գործերով նախաքննությունն ընթացքի մեջ է: Լայն ծավալով կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ, այդ թվում նաև համապատասխան փորձաքննությունների նշանակմամբ՝ առավել հստակեցնելու պետությանը պատճառված վնասի չափերը, բավարար հիմքերի առկայության դեպքում պետական շահերի պաշտպանության հայցերի հարուցմամբ դրանց վերականգնմանը հետամուտ լինելու համար, պարզելու արձանագրված առերևույթ հանցագործությունների դեպքերով կոռուպցոն սխեմաների հնարավոր առկայությունը, դրանցում պատասխանատու պաշտոնատար անձանց ներգրավվածությունը, ինչպես նաև պետական միջոցների փոշիացման մեխանիզմերը: 

Մեծապես կարևորվել է վարույթի ընթացքում քրեական հետապնդումներին զուգահեռ նմանատիպ հանցագործությունների կատարման մեջ մեղադրվողների գույքի վրա կալանք դնելու, ինչպես նաև պետությանը պատճառված վնասի վերականգնման ուղղությամբ իրավական բոլոր այլ մեխանիզմների գործուն կիրառման անհրաժեշտությունը: 

Հարուցված քրեական գործերի, առանձին ոլորտներում շարունակվող ուսումնասիրությունների ամբողջականությունն ապահովելու և արձանագրված դրսևորումներին անհրաժեշտ իրավական գնահատականներ տալու նպատակով պետական կառավարման իրավասու բազամաթիվ մարմինների հարցումներ են արվել կամ նրանցից լրացուցիչ տեղեկություններ կամ փաստաթղթեր են պահանջվել: Այն դեպքերում, երբ արձանագրված առերևույթ իրավախախտումները կամ հանցավոր արարաքները կատարվել են տնտեսվարող սուբյեկտների կամ կազմակերպությունների կողմից, ՀՀ դատախազության կողմից կամ նրա պահանջով  համապատասխան մարմինների կողմից նրանց ներկայացվել են պարտավորությունները կամովին կատարելուն ուղղված նախազգուշացումներ, որոնց արդյունքում արդեն իսկ իրականացվել են վնասների հատուցմանն ուղղված քայլեր:

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հատուկ ընդգծել է, որ քրեական գործերի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության և դատավարական ղեկավարման իրենց գործառույթների իրականացման ընթացքում դատախազները առանձնահատուկ բծախնդրությամբ պետք է հետևեն, որպեսզի պահպանվի քրեադատավարական բոլոր գործողությունների լիարժեք համապատասխանությունը օրենսդրությանը, իսկ դատավարության բոլոր մասնակիցների իրավունքները պատշաճ ապահովվեն: 

Առաջիկայում առավել մանրամասն քննարման և գնահատման կարժանանան նշված ուղղություններով իրականացվող աշխատանքների միջանկյալ արդյունքները, ինչպես նաև կոլեգիայի արտահերթ նիստի ընթացքում կայացված որոշումների և տրված հանձնարարականների կատարման վիճակը:  





Губернаторы России
Москва

В новостройку по реновации на улице Красных Зорь переезжают 320 семей — Собянин





Москва

Филиал № 4 ОСФР по Москве и Московской области информирует: Более 12 тысяч жителей Москвы и Московской области получают повышенную пенсию за работу в сельском хозяйстве


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

В новостройку по реновации на улице Красных Зорь переезжают 320 семей — Собянин



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Ёлка

Шоу фонтанов и певица Ёлка: в Магнитогорске встретят День металлурга




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Новичок ярославского «Локомотива» сыграет в гала-матче в Москве

Компания «КЕНГУРУ.ПРО» стала лучшим производителем спортивного оборудования

В Димитровграде проводят чемпионат России по парусному спорту в классе «микро»


WTA

Анна Калинская впервые вошла в топ‑20 рейтинга WTA



Новости Крыма на Sevpoisk.ru


Минск

Президент Белоруссии заверил Лаврова в полной поддержке



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России