Добавить новость
103news.com
World News in Armenian
Июль
2018

ԱԳՆ-ն կտրամադրի՞ ՀՀ-ԵՄ Ասոցացման համաձայնագրի որոշ դրույթների վերաբերյալ պատճեններ, թե կբողոքարկի դատարանի որոշումը

0

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը քննարկում է Վարչական դատարանի՝ հուլիսի 10-ին որոշումը բողոքարկելու հարցը, որով գերատեսչությունը պարտավորվում է «Իրազեկ Քաղաքացիների միավորում» ՀԿ-ին տրամադրել Հայաստան-ԵՄ Ասոցացման ու խորը և համապարփակ առևտրի համաձայնագրի սակագնային կարգավորումներին վերաբերվող դրույթների լուսապատճենները:

Դեռևս 2014թ. դեկտեմբերի 20-ին «Իրազեկ Քաղաքացիների միավորում» ՀԿ-ն դիմել էր ԱԳՆ-ին՝ պահանջելով իրեն տրամադրել համաձայնագրի լուսապատճենները: Այդ ժամանակ Արտգործնախարարությունը մերժել էր տրամադրել նշված նյութերը՝ պատճառաբանելով, որ այն գաղտնագրված է։ ՀԿ-ն դիմել էր դատարան և բավարարել հայցը:

Ի պատասխան Tert.am-ի գրավոր հարցմանը, թե արդյոք ԱԳՆ-ն տրամադրելո՞ւ է պատճենները, թե՞ բողոքարկելու է դատարանի վճիռը, ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից պատասխանել են, որ վերաքննիչ վարչական դատարան բողոքարկելու կամ այն կատարելու վերաբերյալ հարցը քննարկման փուլում է և 1 ամսվա ընթացքում, ինչպես նախատեսված է վարչական դատավարության օրենսգրքով, կընդունվի համապատասխան որոշում վճիռը բողոքարկելու կամ կատարելու վերաբերյալ:

ԱԳՆ-ին ուղարկված հարցման պատասխանն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Վարչական դատավարության օրենսգրքի 127 հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Վարչական դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտերն օրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենսգրքով»:

ՀՀ վարչական դատարանը թիվ ՎԴ/0214/05/15 վարչական գործով՝ ըստ հայցի «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական հասարակական կազմակերպության ընդդեմ ՀՀ արտաքին գործերի նախարարության` Հայաստան-ԵՄ Ասոցացման և խորը ու համապարփակ առևտրի համաձայնագրի սակագնային կարգավորումներին վերաբերող դրույթների լուսապատճենները տրամադրելուն պարտավորեցնելու պահանջի մասին, 10.07.2018թ. վճռել է պարտավորեցնել ՀՀ արտաքին գործերի նախարարությանը «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական հասարակական կազմակերպությանը տրամադրելու Հայաստան-ԵՄ Ասոցացման և խորը ու համապարփակ առևտրի համաձայնագրի սակագնային կարգավորումներին վերաբերող դրույթների լուսապատճենները: Թիվ ՎԴ/0214/05/15 վարչական գործով վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո և նույն ժամկետում կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ վարչական դատարան:

Ներկայումս թիվ ՎԴ/0214/05/15 վարչական գործով 10.07.2018թ. կայացված վճիռը ՀՀ վերաքննիչ վարչական դատարան բողոքարկելու կամ այն կատարելու վերաբերյալ հարցը քննարկման փուլում է և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված ժամկետում (մեկ ամիս) կընդունվի համապատասխան որոշում վճիռը բողոքարկելու կամ կատարելու վերաբերյալ»:





Губернаторы России
Москва

Собянин: Для московских школьников провели свыше 400 экскурсий на предприятия





Москва

Новый релиз DomNi & GOR - Прости или отпусти


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин представил летнюю программу мероприятий в «Лужниках»



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Концерт

Концерт бардов Никитиных, обвиненных в поддержке ВСУ, отменили в Петербурге




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

В Кузьминках обустраивают пространство для отдыха и занятий спортом

Рождаемость на Дальнем Востоке стала выше, чем в среднем по России

Юбилейные медали получат почти 6 тысяч бамовцев


WTA

Азаренко уступила в полуфинале турнира WTA-500 в Берлине



Новости Крыма на Sevpoisk.ru


Москва

Указатели, ведущие к 60 объектам здравоохранения, установят в Москве



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России