Մբապեն նշել է Ոսկե գնդակի հավակնորդներին` թվելով նաև իր անունը
ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն խոսել է «Ոսկե գնդակի» հավակնորդների մասին.
«Կարծում եմ, որ այս տարի «Ոսկե գնդակին» արժանի են Նեյմարը, Կրիշտիանո Ռոնալդուն, Լուկա Մոդրիչը, Ռաֆաել Վարանը և ես»,- ֆրանսիացու խոսքերը մեջբերում է «Get French Football News»-ը:
Մբապեն Աշխարհի առաջնության ընթացքում դարձել է 4 գոլի հեղինակ և ճանաչվել է մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ:
ԱԱ-2018-ի լավագույն ֆուտբոլիստ էլ ճանաչվել է Լուկա Մոդրիչը: