Բագրատաշենի սահմանային անցակետից հետախուզվողներ են բերման ենթարկվել
Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից հուլիսի 21-ին ժամը 13:35-ին ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 1980 թ. ծնված Վրեժ Պ.-ն, որը 2018 թ. հունիսի 13-ից հետախուզվում է ՌԴ ՆԳՆ Կեմերովոյի մարզի ՆԳՎ Նովոկուզնեցկի ՆԳԲ կողմից՝ ՌԴ քրեական օրենսգրքի 264 հոդվածի պրիմ 1 մեղադրանքով (ՃԵԿ խախտելը):