Տանտերերից մեկը նկատելով հափշտակողին՝ պահանջել է, որ կանգնի, սակայն նա գողոնով փախել է
Հունիսի 23-ին ոստիկանություն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ նույն օրը ժամը 13.10-ի սահմաններում, անհայտ անձը դուռը բաց լինելու հանգամանքից օգտվելով, մտել է բնակարան, ննջարանից հափշտակել շուրջ 700.000 դրամ արժողության ոսկյա զարդեր, բիժուտերիա, ժամացույցներ: