«Վազգենի հետեւից հաչալը անբարոյականություն, անբարոյականի զավակ լինել է, ո՞նց հանգստացնենք ձեզ ախր». Մանվել Ղազարյան
Վազգենը Մանվելին չէր թողնում Հորադիզից էս կողմ գար՝ հասկանալով, որ Մանվելը կարող է մի քիչ հռի-բռի բնավորություն ունենա, մի քիչ զոռբա լինի, մի քիչ անտաշ լինի: Նրան ասում էր՝ քո տեղը կամ Հորադիզն է, կամ Եռաբլուրը: Վազգենին սպանեցին, Մանվելին բերեցին դրեցին պաշտպանության փոխնախարար, զորքով, թիկնապահներով: Կամ մենակ Մանվելի՞ մեջ է այդ խնդիրը: Ցանկացած մարդ, ինչի՞ պիտի 20 հոգանոց «զորքով» ման գա էս երկրում, կամ 5 հոգանոց, մենակ ման եկեք, որ իմանաք ձեր գինը, ա՛յ մարդիկ, ինչի՞ եք 20 հոգով ման գալիս: