«Ճի՞շտ է, որ դուք Սահակ Մինասյանի մարդն եք»․ Շիրակի մարզպետը՝ ՇՊՀ ռեկտորի պաշտոնակատարին
Այսօր Շիրակի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստի ժամանակ Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը, որը նույնպես հոգաբարձուների խորհրդի անդամ է, բուհի ռեկտորի պաշտոնակատար Երվանդ Սերոբյանից հետաքրքրվեց, թե՞ ճիշտ է, որ նախկին ռեկտոր Սահակ Մինասյանն է շարունակում կառավարել բուհը։ Կարեն Սարուխանյանը հարցն այսպես ձևակերպեց․« Խոսակցություններ կան, որ դուք Մինասյան Սահակի «մարդն եք», պարզ ասեմ։ Դուք ժխտեցիք, որ նման …