Սիրիական իդլիբում պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 50-ի
Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Իդլիբ նահանգի Սարմադա գյուղում զինապահեստի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 50-ի: Ինչպես հաղորդում է gazeta.ru-ն` այս մասին գրոււմ է РИА Новости-ն` սիրիական ընդդիմությունում ունեցած աղբյուրին հղումով:
«Սարմադայում զինապահեստի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 50-ի: Մոտ 40 մարդ տեղափոխվել են տարբեր հիվանդանոցներ»,- հայտնել է աղբյուրը` մանրամասնելով, որ զինապահեստը պատկանել է զինամթերքի առևտրով զբաղվող Աբու Յազին ալ-Հոմսիին:
Նա նաև նշել է, որ զինապահեստը գտնվել է բնակելի շենքի առաջին հարկում: Պայթյունի հետևանքով շենքը փլուզվել է: Ներկա պահի դրությամբ պայթյունի պատճառը դեռևս հստակեցված չէ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սիրիայի հյուսիսում գտնվող Իդլիբ նահանգում հզոր պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով կա առնվազն 36 և 40 տուժած։