«Բարսելոնան» 13-րդ անգամ դարձավ Իսպանիայի սուպերգավաթակիր (տեսանյութ)
Իսպանիայի Սուպերգավաթի խաղում «Բարսելոնան» 2:1 հաշվով հաղթեց «Սևիլիային»:
Մարոկկոյի Տանժերում կայացած հանդիպումն անցավ շատ լարված պայքարում:
Հանդիպման մեկնարկից 9 րոպե անց Սարաբիան բացեց խաղի հաշիվը:
Առաջին խաղակեսի վերջնամասում Մեսսիի իրացրած տուգանայինից հետո Ժերար Պիկեն հավասարեցրեց հաշիվը:
79-րդ րոպեին Ուսման Դեմբելեն փայլուն գոլ խփեց՝ առաջ մղելով «Բարսելոնային»:
Մրցավեճի վերջին րոպեին Տեր Շտեգենը խախտեց խաղի կանոնները, նշանակվեց 11 մետրանոց: Բեն Յեդերի ոչ այնքան լավ հարվածից հետո «Բարսելոնայի» դարպասապահը որսաց գնդակը:
«Բարսելոնան» հաղթեց՝ պատմության մեջ 13-րդ անգամ տիրանալով գավաթին:
Հատկանշական է, որ Լիոնել Մեսսին դարձավ «Բարսելոնայի» պատմության ամենատիտղոսակիր ֆուտբոլիստը. այս տիտղոսը 33-րդն է արգենտինացու կարիերայում: