103news.com
World News in Armenian
Август
2018

Ժամկետային զինծառայող Հ.Մանգասարյանի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել երկու անձի, այդ թվում՝ զորամասի մայորին. նոր մանրամասներ

0

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության երրորդ կայազորային քննչական բաժնում ժամկետային զինծառայող, շարքային Հրանտ Մանգասարյանի մահվան դեպքի առթիվ քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ևս մեկ անձի՝ զորամասի հրթիռահրետանային սպառազինության պահեստապետին:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ N զորամասի ծառայության պահեստում 2017թ. նոյեմբերի 4-ին՝ ժամը 12:10-ի սահմաններում, տեղի ունեցած պայթյունի հետևանքով կյանքի հետ անհամատեղելի պայթյունաբեկորային վնասվածքներ էր ստացել նույն պահեստում աշխատանքներ կատարող, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Հրանտ Մանգասարյանը։ Պահեստապետ, պայմանագրային զինծառայող Գ.Հյուսնունցը և պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Ս.Ալումյանն ստացել էին տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և տեղափոխվել զինհոսպիտալ:

Քրեական գործով կատարված բազմակողմանի քննության արդյունքում պարզվել են պայթյունի պատճառները, նպաստած հանգամանքները, տվյալներ ձեռք բերվել զորամասի իրավասու անձանց կողմից ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորվելու վերաբերյալ, հստակեցվում ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց շրջանակը։

Մասնավորապես՝ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ զորամասի հրթիռահրետանային սպառազինության ծառայության պետ Ա.Գրիգորյանը՝ կոչումով մայոր, խախտելով զորամասի ՀՀՍ պահեստում սպառազինության և ռազմամթերքի պահպանման կարգը, այն է՝ իրավունք չունենալով ՀՀՍ ծառայության պահեստ ընդունել վերջնական մարտական վիճակի բերված ՌԿԳ-3 տեսակի հակատանկային կումուլյատիվ նռնակները, 2016 թվականի ռազմական գործողություններից հետո դրանք ընդունել և պահել է պահեստում, որից հետո անմիջապես չի զեկուցել ըստ վերադասության։

Բացի այդ, անտեսելով ՀՀՍ պահեստում ցանկացած տեսակի զինամթերքի քանդման, մասնատման, տեխնիկական տեսակի որևէ աշխատանքներ կատարելու արգելքը՝ 2017 թվականի նոյեմբերի 4-ին նույն ծառայության պահեստապետ, պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Գ. Հյուսնունցին հանձնարարել է նշված նռնակները բերել ոչ մարտական վիճակի և դասավորել արկղերում։ Վերջինս, պարտավոր լինելով ՌԿԳ-3 հակատանկային կումուլյատիվ նռնակները պահել փակ արկղերում և բացառել զորամասի ՀՀՍ պահեստում ցանկացած տեսակի զինամթերքի քանդման, մասնատման, տեխնիկական տեսակի որևէ աշխատանքների իրականացումը, 2017 թվականի նոյեմբերի 4-ին նշված նռնակները ՀՀՍ ծառայության պահեստում բերել է ոչ մարտական վիճակի, դասավորել արկղերում։ Ավելին՝ այդ աշխատանքների կատարմանն ընդգրկել է նաև այլ զինծառայողների, նրանց թվում՝ Հ․ Մանգասարյանին: Արդյունքում՝ նույն օրը՝ ժամը 12:00-ի սահմաններում, տեղի է ունեցել հակատանկային նռնակի պայթյուն, ինչի հետևանքով Հ.Մանգասարյանը մարմնի տարբեր մասերում ստացած պայթյունաբեկորային վնասվածքներից տեղում մահացել է, ժամկետային զինծառայող Ս.Ալումյանն ստացել կյանքին վտանգ սպառնացող ծանր, իսկ ժամկետային զինծառայող Մ. Մարգարյանը` թեթև մարմնական վնասվածքներ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Գ.Հյուսնունցին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 374-րդ հոդվածով (զինծառայողին վստահված զենքը, ռազմամթերքը, ռազմական այլ գույքը, ինչպես նաև ռադիոակտիվ նյութերը, պայթուցիկ կամ շրջապատի համար մեծ վտանգ ներկայացնող այլ սարքերը և առարկաները սահմանված կարգի խախտմամբ մեկ ուրիշին հանձնելը, եթե դա առաջացրել է մարդկային զոհեր կամ այլ ծանր հետևանքներ):

Քրեական գործով ավելի վաղ մեղադրանք էր առաջադրվել նաև զորամասի հրթիռահրետանային սպառազինության ծառայության պետ Ա.Գրիգորյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով:

Նախաքննությունը շարունակվում է:





Губернаторы России
Москва

«В ближайшие регионы»: Собянин анонсировал продление МЦД до четырёх областей





Москва

Подведены итоги конкурса «Мы верим твердо в героев спорта»


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Сергей Собянин заявил о продлении наземного метро Москвы в Тульскую область



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Оркестр

Оркестр штаба Центрального округа Росгвардии выступил на патриотическом фестивале в Москве (видео)




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Подведены итоги конкурса «Мы верим твердо в героев спорта»

Олимпийские ценности: доступное жилье в Иваново сдадут по улучшенному стандарту

Подведены итоги конкурса «Мы верим твердо в героев спорта»


ATP

Томми Пол уступил Томашу Махачу во втором круге турнира ATP-500 в Токио



Новости Крыма на Sevpoisk.ru


Сергей Брановицкий

Масспостинг вертикальных видео в TikTok, Youtube-shorts, ВК-клипы, Reels.



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России