103news.com
World News in Armenian
Август
2018

Գյուղտնտեսությունների ապահովագրությունը պարտադիր չի լինելու, բայց դա կարող է լինել վարկավորմանը կցված պահանջ. նախարար

0

Արմավիրի 15 համայնքում հարյուրավոր հեկտարներ են վնասված, վնասի հստակ չափը պատրաստ կլինի հինգշաբթի կամ ուրբաթ օրը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը: Նա նաև անդրադարձավ գյուղացիական տնտեսությունների համար ապահովագրական համակարգ ներդնելու հարցին՝ նշելով, որ մարտին կիրականացվի ապահովագրության պիլոտային ծրագիր 3 մարզերի համար՝ Շիրակի, Արմավիրի և Արարատի: «Ապահովագրության համակարգին միանալը պարտադիր չի լինելու, բայց մենք քննարկում ենք, թե ինչպես հնարավորինս շատ մարդկանց ներգրավենք համակարգի մեջ: Դա կարող է լինել, օրինակ, վարկավորմանը կցված պահանջ կամ պետական աջակցությունը կարող է կապվել դրան»,- հայտնեց նախարարը:

- ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ Արմավիրի մարզում կարկուտի հասցրած վնասի գնահատման աշխատանքներ են տարվելու, որից հետո կառավարությունը կքննարկի գյուղացիական տնտեսություններին հնարավոր աջակցության չափը։ Արդեն կարո՞ղ ենք ամփոփել, թե որքան վնասի մասին է խոսքը, և ինչ աջակցություն է նախատեսվում:

- Այս պահի դրությամբ Գյուղատնտեսության նախարարության և գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի աշխատակիցներն աշխատանքներ են տանում Արմավիրի մարզում, որպեսզի կարողանան գնահատել վնասների չափը: Նաև շատ կարևոր է, որպեսզի այգեգործներին խորհուրդ կարողանան տրամադրել՝ ինչպես փրկեն խաղողի վազերը: Կարկուտը խիստ ուժգնությամբ է եղել և վնասել է բույսը, եթե բույսերը չկարողանան պաշտպանել, այդ դեպքում վնասը գնահատելը կլինի շատ դժվար, շատ ավելի մեծ չափի, քան կիլոգրամներով խաղողը, որը վնասվել է: Ինչ վերաբերում է աջակցությանը, նախ պետք է տեսնենք՝ որքան է կազմել վնասը, այնուհետև տեսնենք՝ պետության ֆինանսական հնարավորությունները որքան են, որպեսզի կարողանանք տուժած այգեգործներին, գյուղացիներին որոշակի դրամական աջակցություն ցուցաբերել:

- Վնասի չափի նախնական տվյալներ էլ չկա՞ն:

- Հիմա աշխատանքներ են տարվում, նախարարության աշխատակիցները գտնվում են Արմավիրի մարզում, երեկոյան ինչ-որ բան կտեղեկացնեն: 15 համայնքի հարյուրավոր հեկտարներ են վնասված, ֆիզիկապես այդ ամեն ինչը գնահատելը 1-2 օրվա գործ չէ, հինգշաբթի կամ ուրբաթ օրվանից շուտ չեն լինի տվյալները:

- Գրեթե ամեն տարի կարկտահարությունից կամ ցրտահարությունից գյուղացիական տնտեսությունները մեծ վնասներ են կրում, այստեղ համակարգային լուծումների անհրաժեշտություն չե՞ք տեսնում: Ի՞նչ աշխատանքներ են տարվում  հակակարկտային ցանցերի տեղադրման, գյուղացիական տնտեսությունների ապահովագրության համակարգ ներդնելու ուղղությամբ:

- Գյուղատնտեսական ապահովագրության ծրագիրն ընթացքի մեջ է: Հիմա հենց գերմանացիների՝ KFW բանկի հետ մեր աշխատակիցներն աշխատում են այդ ուղղությամբ: Մարտ ամսից Հայաստանում կմեկնարկի պիլոտային ծրագիրը, դա բյուջեի մեջ արդեն ներառված է: Երեք պիլոտային մարզեր կլինեն՝ Շիրակ, Արմավիր և Արարատ: Շիրակում կապահովագրվի կարտոֆիլը և հացահատիկը, իսկ Արմավիրում ու Արարատում՝ պտուղ և խաղողը: Այս մշակաբույսերն են ապահովագրվելու, և ռիսկերն են կարկտահարությունն ու ցրտահարությունը: Իսկ հակակարկտային կայանների մասով հիմա արդեն Գյուղատնտեսության նախարարությունը ծրագիր է իրականացնում. մատչելի պայմաններով, սուբսիդավորմամբ կարկտապաշտպան ցանցեր է տրամադրում: Սուբսիդավորում ենք վարկերը, որոնք հատուկ ուղղված են կարկտապաշտպան ցանցերի ձեռք բերելու ուղղությամբ՝ 7 տարին 2 տոկոսով: Այսինքն՝ 10 տոկոսի չափ սուբսիդավորում է, և գյուղացու վրա վերջնական պրոդուկտը նստում է 2 տոկոս: Ինչպես նաև ԱԻՆ-ը ձեռք է բերել հակակարկտային համազարկային համակարգեր, որոնց արդյունավետությունն անհամեմատ ավելի մեծ է, քան այն կայանները, որոնք այսօր գործում են: Արմավիրում այդ ամբողջ մի քանի հարյուր հեկտարից չէր վնասվել ընդամենը այն 5 հեկտարը, որը կարկտապաշտպան ցանցերով պաշտպանված էր:

- Ֆերմերների կողմից հակակարկտային ցանցեր ձեռք բերելու պահանջարկը մե՞ծ է:

- Գումարը շատ մեծ է, 1 հեկտարի համար 8-9 մլն դրամ արժե, բայց ներդրման արդյունավետությունը շատ բարձր է: Սեպտեմբերից ՀՀ-ում կսկսի գործել իտալական տեխնոլոգիաներով աշխատող հայկական ընկերություն, որը կարտադրի կարկտապաշտպան ցանցեր: Սրանով մատչելիությունը կբարձրանա, գործարանի ղեկավարության խոսքով՝ մոտ 20 տոկոսով ավելի մատչելի կլինի հակակարկտապաշտպան ցանցը:

- Ապահովագրության մասով նշեցիք, որ պիլոտային ծրագիր է իրականացվելու 3 մարզերում, իսկ ե՞րբ հնարավոր կլինի ամբողջությամբ ապահովագրական դաշտ բերել գյուղացիական տնտեսությունները:

- Հիմա փորձարկում ենք 3 մարզի վրա և եթե հաջող լինի, ամբողջ Հանրապետության վրա կտարածենք, մշակաբույսերը և ռիսկերը կավելացնենք: Ապահովագրության համակարգին միանալը պարտադիր չի լինելու, բայց մենք քննարկում ենք, թե ինչպես հնարավորինս շատ մարդկանց ներգրավենք համակարգի մեջ: Դա կարող է լինել, օրինակ, վարկավորմանը կցված պահանջ կամ պետական աջակցությունը կարող է կապվել դրան:





Губернаторы России
Москва

Сергей Собянин: Разработки резидентов кластера «Ломоносов» превосходят аналоги





Москва

Обзор известных приложений, созданных на iOS


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Сергей Собянин: Разработки резидентов кластера «Ломоносов» превосходят аналоги



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Ольга Бузова

Парашютист из Казани сделал Бузовой экстремальное предложение в воздухе




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Легенда мирового хоккея Игорь Ларионов - амбассадор бренда "Лошадиная сила"

На матче "ЦСКА-Динамо" родилась новая семья

Кадеты Пермского президентского кадетского училища стали участниками первого этапа Всероссийской олимпиады школьников


WTA

Касаткина поднялась на 11 место в обновленном рейтинге WTA



Новости Крыма на Sevpoisk.ru


Симферополь

Литературно-биографическая страничка "Жизнь, отданная людям", к 120-летию со дня рождения Н.Островского



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России