Ո՞ւր է տանում Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքականությունը՝ ըստ 100 օրերի զարգացումների
Քանի դեռ Հայաստանում չեն լուծվել ներքին խնդիրները, չի հաստատվել օրինականություն, նոր կառավարությանը չի հաջողվի ամբողջովին կենտրոնանալ արտաքին քաղաքականության վրա, հետևաբար 100 օրերին արտաքին քաղաքական ուղղությունները նույնքան նկատելի չեն եղել: Թուրքագետ Հակոբ Չաքրյանի համար պարզ են դարձել որոշ տրամադրություններ: Փոխադարձ շահեր կան երկուստեք, այս փաստը պետք է ստիպի Ռուսաստանին վերանայել պահվածքը ՀՀ հանդեպ, կարծում է թուրքագետը: […]