«Այդ որակի մասնագետ դառնում են տարիների բարեխիղճ աշխատանքի արդյունքում». Ռուբեն Մելիքյանը՝ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակած դատավորի մասին
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մինչ Արցախ տեղափոխվելս շուրջ հինգ տարի աշխատել եմ ՀՀ վճռաբեկ դատարանում՝ որպես խորհրդական (2007-2012), իսկ 2013թ. նոյեմբերից 2016թ. մայիսը պատիվ եմ ունեցել լինելու դատավորների ամենամյա վերապատրաստման գործառույթ իրականացնող կառույցի՝ Արդարադատության ակադեմիայի առաջին ռեկտորը»: