Բնապահպան. «Դեբեդ գետն ու ձորը մեզ պետք է չապականված վիճակում»
Ռաֆթինգի Հայաստանի անդրանիկ սիրողական առաջնության արդյունքների ամփոփումից հետո պարգեւատրման արարողության ժամանակ մեդալի արժանացած մասնակիցներից Օլեգ Դուլգարյանը ձայն խնդրեց. «Շնորհակալություն ենք հայտնում այս առաջնության կազմակերպիչներին: Մեկ անգամ եւս ուզում եմ փաստել, որ նմանատիպ միջոցառումը շատ կարեւոր է հատկապես այս փուլում, երբ մենք ապացուցում ենք, որ այս ձորի գետը մեզ պետք է չապականված: Դեբեդն իրավունք չունի ապականվելու: …