Թուրքիան ՌԴ-ին առաջարկել է սիրիացի փախստականների՝ հայրենիք վերադառնալու հարցով աշխատանքային խումբ ստեղծել
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Նիկոլայ Բուրցևը հայտարարել է, որ Թուրքիան Ռուսաստանին առաջարկել է երկկողմ միջգերատեսչային խումբ ստեղծել սիրիացի ներգաղթյալների՝ հայրենիք վերադառնալու ընթացակարգի մշակման համար:
«Ռուսական կողմն առաջարկ է ստացել տեղահանված անձանց և փախստականների՝ Սիրիա վերադառնալու վերաբերյալ բոլոր տեխնիկական խնդիրների քննարկման նպատակով երկկողմ միջգերատեսչական խումբ ստեղծելու մասին», - Russia Today-ը մեջբերում է Բուրցևին:
Նշվում է, որ Թուրքիան աջակցում է այս հարցով միջազգային մակարդակով համագործակցության կարգավորմանը, որն, ըստ թուրքական կողմի, պետք է իրականացվի ՄԱԿ-ի կառույցների հետ համակարգմամբ: