Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ռուանդայի և Գաբոնի արտգործնախարարների հետ
Օգոստոսի 22-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Ռուանդայի ԱԳ նախարար Լուիզ Մուշիկիվաբոյի հետ, ում որպես Աֆրիկյան միության ներկայացուցիչ ուղեկցում էր Գաբոնի արտաքին գործերի, ֆրանկոֆոնիայի և տարածաշրջանային ինտեգրացիայի նախարար Ռեջի Իմոնգոլը: Ողջունելով հյուրերին՝ նախարար Մնացականյանը կարևորեց իր գործընկերների այցելությունը՝ որպես Ռուանդայից և Գաբոնից առաջին բարձրաստիճան այց Հայաստան: Նախարարն ընդգծեց, որ երկրի զարգացմանն առնչվող տարբեր, այդ …