Добавить новость
103news.com
World News in Armenian
Август
2018

Հայաստանը պետք է բարելավի զբոսաշրջային ենթակառուցվածքները և պատշաճ որակի ծառայություններ մատուցի. վարչապետ

0

Վերջին 3 ամսվա ընթացքում նախորդ տարվա համեմատ 35 հազարով ավելի շատ մարդ է մտել Հայաստան: Այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ նման հայտարարություն է արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նկատելով, որ ՀՀ-ում զբոսաշրջությունը զարգանում է:

Նա նաև կարևորել է, որ այս տարի, ի տարբերություն նախորդ տարվա, մեկնածների ու ՀՀ եկածների թվի մեջ շեշտակի տարբերություն կա, այսինքն՝ 29 հազար ավել է եկածների թիվը երկրից մեկնածների թվից: Ըստ նրա՝ մարդիկ գալիս են ՀՀ ու բնակարան գնում:

«Երեկ սրճարանում հանդիպեցի Քուվեյթից եկած մեր հայրենակցին, և առաջին հարցը, ոը տվեցի սա էր՝ արդյոք բնակարան գնել է ՀՀ-ում, և նրանք հաստատեցին, որ գնել են: Ի դեպ, առիթից օգտվելով ասեմ, որ երբ եկել էր, խոստացավ, որ Հայաստանում, անպայման, բնակարան է գնելու: Չգիտեմ՝ առել է, թե ոչ, բայց  հրապարակային ասում եմ՝ հույս ունեմ կտեսնի սա»,-ասել է նա: Ապա դիմելով աշխարհահռչակ երաժիշտ Սերժ Թանկյանին՝ նա նշել է. «Հրապարակային եմ հիշեցնում, Սե՛րժ ջան, մենք պայմանավորվել ենք, էլ չեմ ասում, որ պիտի քննարկեինք Հայաստանում ավելի երկար ժամանակ անցկացնելու հնարավորությունդ»:

Վարչապետը կարծում է, որ զբոսաշրջության ակտիվացմամբ էականորեն ուժեղանում ու զարգանում է փոքր և միջին բիզնեսը: Նրա կարծիքով՝ Հայաստանը պետք է բարելավի զբոսաշրջային ենթակառուցվածքները և պատշաճ որակի ծառայություններ մատուցի:   

«Շատ կարևոր է, որպեսզի մենք զբոսաշրջությունը խթանենք: Լուրջ փոփոխություն է նկատվում զբոսաշրջության բնագավառում, և հույս ունեմ, որ զբոսաշրջային մեր ենթակառուցվածքները կլավանան, և շատ կարևոր է, որ մենք պետք է պատշաճ որակի ծառայություններ մատուցենք»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վերջինս համոզված է, որ չպետք է միայն թիրախավորել տարբեր միջազգային հեռուստաալիքներով Հայաստանի մասին հոլովակներ ցուցադրելը, քանի որ զբոսաշրջության ամենամեծ գովազդն այն է, որ զբոսաշրջիկի համար հաճելի լինի Հայաստանում անցկացրած ժամանակը:

«Ամենամեծ գովազդն այն է, երբ զբոսաշրջիկը գալիս է Հայաստան, և նրան դուր է գալիս այստեղ անցկացրած ժամանակը, սպասարկումը և մնացածը: Երբ նա վերադառնում է հայրենիք, իր ընկերներին, բարեկամներին, սոցիալական ցանցի միջոցով տեղեկացնում է մեր երկրի մասին»,- շարունակել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը իր խոսքում նաև կոչով է դիմել փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչներին՝ հորդորելով այս գործառույթները հաշվի առնել:





Губернаторы России
Москва

Сергей Собянин: Активно укрепляем отношения с Китаем





Москва

Топ-5 самых ярких зарубежных архитектурных проектов на первичном рынке Москвы


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин: Москва и Пекин подписали программу сотрудничества на 2024-2026 годы



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Бато Багдаев

Сказка Ульгэра «Волшебные башмачки Элли» по мотивам знаменитой сказки Александра Волкова «Волшебник Изумрудного города» - Театр и Цирк, Культура и Концерт, Россия и Дети




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Красногорск первым встретил участников международного супермарафона Москва-Минск

Военно-спортивный фестиваль Росгвардии в «Лужниках» собрал более 20 000 москвичей и гостей столицы

В УФСИН России по Республике Дагестан прошли лично-командные соревнования по легкой атлетике


ATP

«Ну и где здесь «группа смерти?» ATP показала, каким был бы Евро-2024 с теннисистами



Новости Крыма на Sevpoisk.ru


Москва

Сергей Собянин: Активно укрепляем отношения с Китаем



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России