Ֆուտզալի կանանց Հայաստանի հավաքականը պարտվել է Բելառուսին
Օգոստոսի 22-ին Քիշնևում կայացել է ֆուտզալի կանանց Եվրոպայի առաջնության նախնական փուլի երկրորդ հանդիպումը:
Ֆուտզալի կանանց Հայաստանի հավաքականը հանդիպել է Բելառուսի ընտրանուն և պարտվել 2:5 հաշվով:
Այս մասին տեղեկացնում է Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Մեր հավաքականի կազմում գոլի հեղինակ են դարձել Լուսինե Հովհաննիսյանը և Արմինե Խաչատրյանը: