103news.com
World News in Armenian
Август
2018

Պետք է պետական ապարատից հեռացնել տզրուկներին. փորձագետի առաջարկները՝ նախարարությունների կրճատման, միավորման վերաբերյալ

0

Կառավարման ապարատը ուռճացված է և մեր նման փոքր երկրի համար ճոխություն է ունենալ 17 նախարարություն, վարչապետին ենթակա 6 կազմակերպություն, կառավարությանը ենթակա ևս 18 կազմակերպություն, նախարարություններին ենթակա 20 կազմակերպություն: Tert.am-ի հետ զրույցում այս մասին հայտնեց «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ-ի նախագահ, տնտեսագետ, կառավարման մասնագետ Մովսես Արիստակեսյանը:

«Սա հսկա բեռ է: Երբ Հայաստանի Հանրապետությունը գտնվում էր իր զարգացման գագաթնակետին՝ 1987-1988 թթ. և պետական կառավարումն ամբողջությամբ պետությունն էր իրականացնում, պետական բյուջեից ծախսվում էր ընդամենը 3.5 տոկոս այդ կառավարման ապարատի պահպանման համար: Իսկ ներկայում, երբ ՀՆԱ մոտ 80 տոկոսը գալիս է մասնավոր սեփականատերերից և պետական արտադրություն, ըստ էության, չկա, կառավարման ապարատի վրա ծախսվում է բյուջեի 15.5 տոկոսը»,- նշեց կառավարման փորձագետը:

Նրա խոսքով՝ նոր իրողություններ են ի հայտ եկել, որոնք նախկինում չկային, օրինակ՝ Ազգային ժողովը, տեղական ինքնակառավարման մարմինները: Այդուհանդերձ, ըստ Մովսես Արիստակեսյանի, պետական կառավարման ապարատը, այսքան նախարարություններով, կոմիտեներով, վարչապետի և նախարարությունների ենթակա կազմակերպություններով, չափազանց ուռճացված է:

«Մենք դարձել ենք մի երկիր, որի բյուջեն հիմնականում ծախսվում է ռազմաոստիկանական ուժերի և պետական ապարատի պահպանման համար: Շատ չնչին գումար է գնում պետության առաքելությունն իրականացնելու՝ սոցիալական խնդիրները լուծելու համար: Ընդ որում, այդ կառավարումը շատ անարդյունավետ է, իսկ նախկին կառավարություններից մնացած անձինք, որոնց դեռ չեն փոխել, իրենց գործունեությամբ սաբոտաժի են ենթարկում նոր իշխանությունների գործունեությունը»,- նշեց նա:

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 17-ին կառավարության 100 օրվա գործունեությանը նվիրված հանրահավաքին հայտարարել էր պետական ապարատի օպտիմալացման, նախարարությունների կրճատման մասին:

«Համամիտ եմ Նիկոլ Փաշինյանի առաջադրած խնդրի հետ և ուրախ եմ, որ նաև քաղաքացիական հասարակության ձայնը հասել է, և ընդունել է այդ իրողությունը: Ես այս խնդրի մասին ոչ միայն հանրային ելույթներով, այլ նաև գրավոր առաջարկ եմ ներկայացրել վարչապետին»,- հայտնեց Մովսես Արիստակեսյանը:

Նրա կարծիքով՝ պետությունը կարող է 17 նախարարությունների փոխարեն բավարարվել 10-ով: Օրինակ՝ նա արտակարգ իրավիճակների և տարածքային կառավարման նախարարությունների միացման անհրաժեշտություն է տեսնում:

«Նախարարությունները կոչված են քաղաքականություն մշակելու համար: Արտակարգ իրավիճակների քաղաքականություն մշակելը կապված է տարածքային խնդիրների հետ, և դրա գործառույթները շատ հանգիստ կարող է կատարել տարածքային կառավարման նախարարության ինչ-որ մի բաժին կամ վարչություն: Ստորին ծառայությունները, իհարկե, կարող են մնալ որպես գործակալություններ: Այսինքն՝ մի ամբողջ նախարարական համակարգ՝ նախարար, տեղակալներ, քարտուղարներ, մեքենաներ կվերացվեն»,- ասաց նա:

Ըստ նրա՝ պետք է միավորել նաև Առողջապահության ու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունները, իսկ Էներգետիկայի և Բնական պաշարների ու Գյուղատնտեսության նախարարությունների գործառույթները պետք է անցնեն Բնապահպանության նախարարությանը:

«Էներգետիկայի նախարարությունը ես բոլորովին չեմ տեսնում, թե ինչ աշխատանք է կատարում: Բոլորը, կարծեք թե, մասնավորեցված են: Պետական ատոմակայան ունենք, որի կառավարումն էլ տրվել են Ռուսաստանին, բոլոր ցանցերը ռուսական սեփականություն են, և չգիտես ինչու էներգետիկ կառավարվում է»,- նկատեց տնտեսագետը:

Նախարարությունների թվի կտրուկ կրճատմանը զուգահեռ, տնտեսագետի կարծիքով՝ կառավարությանն առընթեր կազմակերպությունները ևս պետք է միավորվեն կառավարության կազմում:

«Ժամանակն է նորից միացնել Ֆինանսների նախարարությունը և Պետական եկամուտների կոմիտեն: Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ենթակայության տակ կա Զբոսաշրջության կոմիտե: Ավելորդ կոմիտեները պետք է վերանան: Նախկինում մի վարչություն էր այդ խնդիրը լուծում, ինչո՞ւ է պետք կոմիտե ստեղծել, որքան էլ այդ ոլորտը առաջնահերթություն լինի: Զբոսաշրջության վարչությունը կարող է այս խնդիրը լուծել, կոմիտեն պետք է կրճատել: Կամ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն ինչո՞ւ է առանձին կոմիտե, պաշտո՞ն են ստեղծել ինչ-որ մեկի համար: Թող միանա Տրանսպորտի նախարարությանը, քաղավիացիան տրանսպորտ չէ՞»,- ընդգծեց նա:

Մ. Արիստակեսյանը նաև նշում է, որ պետական ապարատի կրճատումների արդյունքում  առաջ են գալու սոցիալական խնդիրներ, մասնավորապես, կրճատված աշխատակիցների գործազրկության հարցը: Ըստ նրա՝ կրճատումները սոցիալական դժվարություններ և հիասթափություն կառաջացնեն, բայց պետք է գնալ այդ քայլին, եթե ցանկություն կա պետական բյուջեի միջոցներն արդյունավետ օգտագործելու:

«Խոսում են գործազրկության մասին, բայց պետական ապարատում աշխատող հսկայական քանակությամբ մարդիկ սուրճ խմելով են զբաղված: Դրա պատճառով պետությունը չի կարողանում իր առաքելությունը, պարտավորությունները կատարել՝ անվճար բժշկական օգնություն իրականացնելու, սոցիալական այլ խնդիրներ լուծելու համար: Պետպատվերի գումարը տարվա կեսին վերջացել է, ակնհայտ է, բյուջեն փող չունի: Մեր առողջապահական կարիքը գնահատվում է 240 մլրդ դրամ, բայց պետությունը տալիս է 80 մլրդ: Իսկ մենք կարող են պետական անգործունակ ապարատից հեռացնել տզրուկներին, որոնք կցված են բյուջեին և ավելացնել սոցիալական ծրագրերի ֆինանսավորումը»,- նշեց նա:

Վարչապետի՝ հասարակական կազմակերպությունների հետ հանդիպմանը, Մովսես Արիստակեսյանը Նիկոլ Փաշինյանին առաջարկել է կառավարության որոշ լիազորություններ պատվիրակել քաղաքացիական հասարակության կազմակերպություններին, ինչը վարչապետի վստահեցմամբ՝ հաշվի կառնվի օպտիմալացնելու շրջանակում:





Губернаторы России
Москва

Сергей Собянин. Главное за день





Москва

Можно ли стирать шторы: возможные риски


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин: Запланирован новый этап модернизации клинического центра имени Логинова



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Анна Нетребко

Нарядившуюся в мини пышную Нетребко раскритиковали за нелепость




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Московское «Динамо» в гостях победило «Амур» в матче КХЛ

«Дуэль испанских тренеров». Сегодня ФК «Оренбург» в гостях сыграет с ФК «Химки» (Московская область)

Набор в резерв сборных для участия в школьных олимпиадах объявили в Москве


Бобби Риггс

51 год назад прошла «Битва полов» между Билли Джин Кинг и Бобби Риггсом



Новости Крыма на Sevpoisk.ru


Архангельск

Территорию у метро «Бульвар Генерала Карбышева» ждёт масштабное озеленение



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России