Արկտիկայի ամենահին սառցաշերտը սկսել է մասնատվել
Գրենլանդիայի հյուսիսային ափի մոտ գտնվող մեծ սառցաշերտը, որը հայտնի է որպես Արկտիկայի տարածքում ամենահին ու հաստ սառցաշերտ, սկսել է մասնատվել:
Ինչպես նշում է Daily Mail-ը, սա մտահոգության լուրջ առիթ է տալիս, քանի որ նախքան այս կլիմայական փոփոխությունները չէին ազդում տվյալ սառցաշերտի վրա:
Մասնագետները նշել են, որ նախկինում այս տարածքում գտնվող սառույցի վրա երբեք ճաքեր չեն առաջացել, քանի որ Գրենլանդիայի հյուսիսային ափն Արկտիկայի ամենացուրտ շրջաններից է:
Ենթադրվում էր, որ այստեղի սառույցն ամենաքիչ ազդեցությունն է կրելու կլիմայական փոփոխություններից: Սակայն ընթացիկ տարում արտասովոր շոգի ու տաք ջրային հոսանքների հետևանքով սառույցը կոտրվել է: