Մատրիցայի էֆեկտն իրական կյանքում. նմանակների պատահական հանդիպումներ (ֆոտոշարք)
Նորաձևության աշխարհի կողմից առաջարկվող միանման և կրկնվող դիզայնով հագուստների պարագայում դժվար չէ փողոցում նկատել միանման հագնված մարդկանց կամ նմանատիպ հագուստով երկու տարբեր անձանց հանդիպել կարճ ժամանակահատվածի ընթացքում:
Այս մասին գրելով՝ Boredpanda.com-ն ուշագրավ ֆոտոշարք է ներկայացրել, որն ապացուցում է այդ հանգամանքը: Նախկինում նմանատիպ ֆոտոշարքեր ևս հրապարակվել են, որոնցում պատկերվել էին կողք-կողքի նստած կամ իրարից քիչ հեռու քայլող մարդիկ՝ նույն հագուստով:
Այս հրապարակման մեջ, սակայն, ներկայացվում են ոչ միայն հանդերձանքով, այլև արտաքինով իրար շատ նման մարդկանց լուսանկարներ, որոնք, ասես, իրական նմանակներ լինեն: