Վալերի Օսիպյանի հրամանով՝ Երևանի ոստիկանապետ Արտակ Պողոսյանն ազատվել է աշխատանքից
ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հրամանով աշխատանքից ազատվել է Երևանի ոստիկանության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արտակ Պողոսյանը։ Նա ոստիկանության կադրերի ռեզերվում է:
Այս մասին Tert.am-ին տեղեկացրեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։
Հարցին, թե ով է լինելու Երևանի նոր ոստիկանապետը, Է. Ջանոյանը պատասխանեց, որ նշանակում դեռևս չկա:
Նշենք, որ ավելի Արտակ Պողոսյանն այս պաշտոնին նշանակվել էր հունիս ամսին: