Ատլանտյան օվկիանոսում գիտնականները նկարահանել են պինգվինների և լոբստերների կռիվը (տեսանյութ)
Ատլանտյան օվկիանոսի Ֆոլքլենդյան կղզիներում հարավաֆրիկացի գիտնականները նկարահանել են արկտիկական պինգվինների և լոբստերների կռիվը: Այս մասին տեղեկացնում է New Scientist պորտալը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ հետազոտողները 38 տեսախցիկ են ամրացրել պինգվինների վրա՝ նրանց կենսակերպի և սնունդ հայթայթելու ժամանակ պահվածքի մասին մանրամասն տեղեկություններ ստանալու համար:
Նշվում է, որ սովորաբար պինգվինները «հեշտ» որս են փնտրում՝ մանր ձկներ ու լոբստերներ, որոնք իրենցից մոտ 13 անգամ փոքր են:
Նայելով տեսախցիկների կադրերը՝ գիտնականները հայտնաբերել են, որ մանր լոբստերները չեն հանձնվում առանց պայքարի. նրանք կռվում են կամ իրար կողք հավաքվում՝ մենակ չմնալով «հարձակվողի» հետ:
Հատկանշական է, որ որոշ դեպքերում լոբստերներին հաջողվել է պաշպանվել պինգվինների հարձակումներից: