«Եթե գործընթացները հիմա սկսվեն, մինչև տարվա վերջ կլինի «Չնչիկ» ֆիլմի պրեմիերան». Արամ Շահբազյան
Ռեժիսոր Արամ Շահբազյանի «Չնչիկ» ֆիլմը, որը պատմում է կարծրատիպերով ապրող հասարակության մասին, որը մեկուսացնում է իրենից տարբերվող անհատին, պարտադրում իր կանոնները և իրավունք վերապահում դատել ու վճռել անհատի ճակատագիրը, 2003 թվականից սկսած երկար ու բարդ ճանապարհ է անցնում և անընդհատ բախվելով խնդիրների՝ դեռ մեծ էկրան չի բարձրանում: