Apple-ն արգելափակել է Ղրիմում բնակարանի վարձակալման ծառայությունը
Ամերիկյան App Store հավելվածի մասնագետները որոշում են կայացրել ջնջել Суточно.ру բնակարանի առցանց ամրագրման ծառայությունը:
Ինչպես հայտնում է Life.ru-ն՝ վկայակոչելով ռուսական ընկերության ներկայացուցչին, բարդություններ էին առաջացել դեռևս ապրիլին: Ծառայության հասցեով նամակ էին հղել, որում ասվում էր, որ այն չեն կարող ներկայացնել App Store-ում պատժամիջոցների պատճառով:
Суточно.ру-ի ներկայացուցիչներն ենթադրում են, որ այդ միջոցները կապված են Ղրիմի տարածքում ծառայության ակտիվ աշխատանքի հետ: Նշվում է, որ թերակղզուն բաժին է ընկնում բոլոր ամրագրումների 22.7 տոկոսը:
Նշվում է, որ տվյալ ծառայությունը դեռևս միակն է, որը նման խնդրի է բախվել App Store-ում: