Էներգամատակարարման խափանման հետևանքով Կարակասի մետրոպոլիտենի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է
Օգոստոսի 28-ին Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում էլեկտրաէներգիայի մատակարարման խափանման հետևանքով դադարեցվել է մետրոպոլիտենի բոլոր գծերի աշխատանքը: Այս մասին ասվում է մետրոպոլիտենի պաշտոնական թվիթերյան էջում հրապարակված հաղորդագրության մեջ, սակայն չի նշվում, թե ինչը կարող էր դառնալ նման խափանման պատճառ:
«Էներգամատակարարման խափանման հետևանքով Կարակասի մետրոպոլիտենի գծերից ոչ մեկն այս պահի դրությամբ ծառայություններ չի մատուցում»,- ասվում է հայտարարության մեջ:
Այնուամենայնիվ, որոշ ժամանակ անց Կարակասի մետրոպոլիտենի թվիթերյան էջում հայտնվել է հաղորդագրություն այն մասին, որ աշխատանքը վերկանգնվել է և այն գործում է նախկին ռեժիմով: