Իրանում պետական կառույցներում աշխատող «տասնյակ լրտեսներ» են ձերբակալվել
![Իրանում պետական կառույցներում աշխատող «տասնյակ լրտեսներ» են ձերբակալվել](https://gdb.rferl.org/6466635A-4068-490F-9EE7-18EE923937B5_cx5_cy4_cw94_w800_h450.jpg)
Իրանի անվտանգության ուժերը ձերբակալել են «տասնյակ լրտեսների», որոնք աշխատում են պետական կառույցներում: Այս մասին հայտարարել է երկրի հետախուզության նախարարը՝ հավելելով՝ «Ֆինանսական և այլ միջոցներով մեր թշնամիները փորձում են տեղեկատվություն ստանալ Իրանի մասին»:
Պետական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, Մահմուդ Ալավին չի ասել, թե ենթադրյալ լրտեսները հատկապես որ երկրների համար են աշխատում, սակայն ընդգծել է, որ ձերբակալվածներից շատերը երկքաղաքացիություն ունեն։ Իրանը չի ճանաչում երկքաղաքացիությունը:
«Ռոյթերզ»-ի հաղորդմամբ, 2017թ-ին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը երկքաղաքացիություն ունեցող 30 մարդ է ձերբակալել՝ հիմնականում լրտեսության մեղադրանքով: