Ժերար Դեպարդիեին մեղադրել են բռնաբարության մեջ
Ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդիեին երիտասարդ դերասանուհին մեղադրում է բռնաբարության և սեռական ոտնձգություններ իրականացնելու մեջ: Այս մասին հայտնում է BBC-ն՝ հղում անելով դատական մարմնին:
Նրա փաստաբանը հայտնել է, որ դերասանը հերքում է իրեն առաջադրված մեղադրանքը: Երկուշաբթի 69-ամյա Դեպարդիեի դեմ ոստիկանություն պաշտոնական բողոք է ներկայացրել 22-ամյա ֆրանսիացի դերասանուհին, որի անունը չի հաղորդվում:
Ֆրանսիական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ենթադրյալ հանցագործությունը, որում մեղադրում են Դեպարդիեին, տեղի է ունեցել այս ամիս վերջինիս փարիզյան բնակարաններից մեկում: