Բեյրութում վիճաբանության ժամանակ հայ երիտասարդ է սպանվել. կան նաև վիրավորներ
Երեկ՝ օգոստոսի 31-ին Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի Բուրջ Համուդ հայկական թաղամասում հայ երիտասարդների մասնակցությամբ վիճաբանություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով զոհվել է մեկ մարդ: Այս մասին հաղորդում է «Արեւելք» կայքը՝ քաջատեղյակ աղբյուրներին հղումով:
Նախնական տվյալների համաձայն՝ ազգությամբ ոչ հայ մի քաղաքացի, որը, որոշ տեղեկություններով, հոգեկան խանգարումներ ունի, հայհոյանքներով է դիմել տեղաբնակ հայ տարեցներից մեկին, իսկ հայ երիտասարդները փորձել են սաստել նրան: Ծագել է վիճաբանություն, որի ժամանակ հայ երիտասարդներից մի քանիսը դանակահարվել են:
Դանակահարված հայ երիտասարդներից մեկը մահացել է հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին: Եվս երկուսի վիճակը ծանր է գնահատվում:
Միջադեպի վերաբերյալ այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվում: