Նավթի համաշխարհային գներն աճում են՝ Իրանից ստացվող լուրերի ֆոնին
Սեպտեմբերի 3-ին նավթի համաշխարհային գները բարձրանում են Իրանից նավթի և նավթային կոնդենսատի արտահանման ծավալների կրճատման մասին լուրերի ֆոնին: Корреспондент-ի հաղորդմամբ՝ կրճատման ծավալները հավասարվել են երկու տարվա նվազագույն ցուցանիշին:
Այսպիսով, հյուսիսծովյան Brent ապրանքանիշի նոյեմբերյան ֆյուչերսների գինը լոնդոնյան ICE Futures բորսայում ավելացել է 0.64 դոլարով (0,82%)՝ հասնելով 78.28 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:
Տեխասյան WTI ապրանքանիշի հոկտեմբերյան ֆյուչերսների արժեքը NYMEX նյույորքյան առևտրային բորսայում բարձրացել է 24 ցենտով (0,34%)՝ հասնելով 70.04 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:
Bloomberg-ի հաղորդմամբ՝ Իրանն օգոստոսին օրական մոտ 2.1 մլն բարել նավթ է արտահանել, որը հանդիսանում է 2016-ի մարտից գրանցված ամենացածր ցուցանիշը:
Սաուդյան Արաբիան անցյալ ամիս ավելացրել է նավթի արդյունահանման ծավալները՝ դրանք հասցնելով օրական 10 424 մլն բարելի: