Добавить новость
103news.com
World News in Armenian
Сентябрь
2018

Քոչարյանի գործում քաղաքական կոմպոնենտ չկա․ Նիկոլ Փաշինյան

0
Քոչարյանի գործում քաղաքական կոմպոնենտ չկա․ Նիկոլ Փաշինյան

Ռոբերտ Քոչարյանի գործում քաղաքական կոմպոնենտ չկա, այսօր «Իմ քայլը հանուն Տավուշի» ներդրումային համաժողովի ավարտից հետո «Ազատության»հարցին ի պատասխան ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ես կարծում եմ, որ այդ գործի մեջ որևէ քաղաքական կոմպոնենտ չկա, և եթե քաղաքական կոմպոնենտ լիներ, Քոչարյանը հենց այսօր ազատության մեջ չէր լինի, ինչը չի նշանակում, որ նա եթե վաղը լինի կալանքի տակ, նշանակում է, որ կա քաղաքական կոմպոնենտ։ Այն, ինչ-որ տեղի է ունեցել 2008 թվականի մարտի 1-ին, տեղի է ունեցել բոլորիս աչքի առաջ։ Եվ այն փաստական հանգամանքները, որ կան, գոյություն ունեն, դրանց տիրապետում են վարչապետին կից օպերատիվ մարմինները, կարծում եմ, որ նոր լույս կսփռեն արդեն իսկ ակնհայտի վրա: Ես ասել եմ, որ ինքս ինձ համար անձնական խայտառակություն կհամարեմ, որ Հայաստանում մեր կառավարության օրոք քաղբանտարկյալներ հայտնվեն»,- ասաց Փշինյանը։

Նշենք, որ Հայաստանի վարչապետը չհստակեցրեց՝ Ռոբերտ Քոչարյանի հարցը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկե՞լ է, թե՞՝ ոչ։

«Մենք քննարկել ենք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ հարցեր։ Բոլոր հնարավոր հարցերը, որ կարելի էր քննարկել», -ասաց Փաշինյանը։

Ճշտող հարցին, թե Քոչարյանի հարցն էլ է քննարկվե՞լ, Փաշինյանը պատասխանեց․ - «Բոլոր հնարավոր հարցերը քննարկվել են»։

Այս տարվա Հուլիսի 27-ին, սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով կալանավորված Ռոբերտ Քոչարյանը 20 օրից էլ քիչ մնաց ճաղերի հետևում․ օգոստոսի 13-ին, Վերաքննիչ դատարանի որոշմամբ, նա կալանքից ազատ արձակվեց: Օրեր առաջ երկրորդ նախագահը հայտարարեց բուժզննում անցնելու նպատակով Գերմանիա մենկելու մտադրության մասին, սակայն ՀՔԾ-ն երեկ որոշեց արգելել նրան՝ լքել երկիրը, Քոչարյանի նկատմամբ ստորագրությամբ չհեռանալը որպես նոր խափանման միջոց կիրառելով։ Վերջինիս փաստաբանների պնդմամբ՝ ՀՔԾ-ի այդ որոշումը տրամաբանորեն հակասում է Վերաքննիչ դատարանի կայացրած որոշմանը։

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը նախորդ մոտ մեկ ամսվա ընթացքում երկու անգամ հրապարակավ անդրադարձավ հայաստանյան ներքին զարգացումներին:

Ռուսաստանի արտգործնախարարը հուլիսի 31-ին հայտարարեց, թե Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները հակասում են երկրի նոր ղեկավարների հայտարարություններին այն մասին, որ հրաժարվելու են իրենց նախորդների նկատմամբ քաղաքական հետապնդումներից։

«Ռուսաստանը, որպես Երևանի դաշնակից, մշտապես շահագրգռված է եղել հայկական պետականության կայունությամբ, այդ իսկ պատճառով՝ այնտեղ կատարվող իրադարձությունները չեն կարող մեզ չմտահոգել», - ընդգծել է Լավրովը։

Իսկ երկու օր առաջ Արտաքին հարաբերությունների մոսկովյան ինստիտուտում՝ МГИМО-ում ունեցած ելույթում Սերգեյ Լավրովը հայտարարեց․ - «Իհարկե մեզ մտահոգում է այն հանգամանքը, որ իրադրությունը Հայաստանում շարունակում է թեժ մնալ, հետաքննվում են տասնամյա վաղեմության իրադարձությունները, գիտեք այդ փաստերի, տեղի ունեցած ձերբակալությունների մասին: Անկասկած, մենք դա համարում ենք Հայաստանի Հանրապետության ներքին գործը և շատ ենք ցանկանում, որպեսզի այդ ներքին գործերը մնան օրենքի և Սահմանադրության ամուր հիմքի վրա ու արագորեն հաղթահարվեն»:

 

Ռուսաստանում Փաշինյան-Ալիև հանդիպում կազմակերպելու առաջարկ չի հնչել

Փաշինյանն այսօր ասաց, որ Պուտինի հետ երեկվա հանդիմանն անդրադարձել են նաև ղարաբաղյան խնդրին ու արձանագրել, որ խնդիրը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով։

Հարցին, թե հնչե՞լ է առաջարկ կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում, Փաշինյանը պատասխանեց․ - «Ոչ, այդպիսի առաջարկ չի հնչել։ Մենք խոսել ենք ղարաբաղյան հարցի կարգավորման շուրջ ստեղծված իրավիճակի և կոնտեքստի մասին, և փոխադարձաբար ընդգծել ենք, որ պետք է շատ հստակ ուղերձ լինի, որ Ղարաբաղի հարցը չի կարող լուծվել այլ կերպ, քան խաղաղ ճանապարհով, և ռազմական որևէ սադրանք կարժանանա կտրուկ վերաբերմունքի»։

Նշենք, որ սեպտեմբերի վերջին նախատեսված է  Պուտինի այցը Բաքու։





Губернаторы России
Москва

Собянин прибыл в Китай с рабочим визитом





Москва

За прошедшую неделю подмосковные росгвардейцы обеспечили безопасность более 200 мероприятий


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин рассказал о росте турпотока из Китая



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Вольфганг Амадей Моцарт

«12 Шедевров Моцарта» от Amadeus Concerts




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Военно-спортивный фестиваль Росгвардии в «Лужниках» собрал более 20 000 москвичей и гостей столицы

Красногорск первым встретил участников международного супермарафона Москва-Минск

В УФСИН России по Республике Дагестан прошли лично-командные соревнования по легкой атлетике


ATP

«Ну и где здесь «группа смерти?» ATP показала, каким был бы Евро-2024 с теннисистами



Новости Крыма на Sevpoisk.ru


Москва

Бесплатный билет в музеи Зеленоградска от «ПАРАDOX» и BelkaCar



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России