Շվեդիայի ընդդիմության առաջնորդն առաջարկել է իշխող կառավարությանը հրաժարական տալ
Շվեդիայի աջակենտրոն ընդդիմադիր դաշինքի առաջնորդ Ուլֆ Քրիստերսոնն առաջարկել է կառավարությանը կիրակի անցկացվող ընտրությունների արդյունքներով հրաժարական տալ, հաղորդում է РИА Новости-ն:
Հաղորդվում է, որ իշխող թևը հավաքում է ընտրողների ձայների 40.6%-ը, մինչդեռ «Մեդերատերնա» կուսակցության գլխավորած աջակենտրոն ընդդիմադիր դաշինքը՝ 40.2 %-ը, ինչը նշանակում է, որ կողմերից ոչ մեկը չի կարող մեծամասնություն կազմել:
Քրիստերսոնի խոսքով՝ դաշինքը շատ ավելի մեծ է, քան իշխող թևը, ուստի կառավարությունը պետք է հրաժարական տա: «Ես հարգում եմ Ստեֆան Լյովենին (կառավարության ղեկավարը- Tert.am), սակայն հիմա նա պետք է հրաժարական տա»,- հայտարարել է ընդդիմության առաջնորդը:
Ընդդիմադիր դաշինքի հետ կառավարություն ձևավորելու վերաբերյալ եկխոսություն վարելու պատրաստակամության մասին է արդեն հայտարարել «Շվդիայի դեմոկրատներ» կուսակցության առաջնորդ Յիմմի Օկեսոնը, որն ունի ձայների 17.7%-ը, սակայն Քրիստերսոնը չի մեկնաբանել այս առաջարկը: