«Հիմա այնպես գանգիդ կտամ». Ժիրինովսկին Մոսկվայում ցուցարարի է ծեծել (տեսանյութ)
Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին կռվել է սեպտեմբերի 9-ին Մոսկվայում կենսաթոշակային բարեփոխման դեմ կազմակերպված ցույցի մասնակիցների հետ:
Ինչպես նշում է korrespondent.net-ը, ցուցարարները Ժիրինովսկիի հասցեին վիրավորանքներ են հնչեցրել, ինչից հետո լեզվակռիվ է սկսվել, որին էլ հաջորդել է բուն կռիվը:
Համացանցում հայտնված տեսանյութերից մեկում երևում է՝ ինչպես է Ժիրինովսկին կանգնած գետնին ընկած տղամարդու մոտ, նրանից անձնագիր է պահանջում ու սպառնում:
Աղբյուրը հավելում է, որ քաղաքական գործիչը հարձակվում էր մարդկանց վրա, բղավում, որ «նրանցից ոչինչ չի մնա և որ ծնողները նրանց երբեք չեն գտնի»: Բացի այդ, նա 3 տարվա ազատազրկմամբ է սպառնացել ցույցի բոլոր մասնակիցներին:
«Հիմա այնպես գանգիդ կտամ, արնաշաղախ կլինես»,-բղավել է Ժիրինովսկին ու հարվածել տղամարդու դեմքին:
Հատկանշական է, որ միջադեպին հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ, քաղաքական գործիչը հայտարարել է, որ ոչ մի կռիվ չի եղել և որ ինքն ընդամենը փորձել է մարդկանց միջով անցնել ու հնարավոր է՝ ինչ-որ մեկին հրել է: