Мы в Telegram
Добавить новость
103news.com
World News in Armenian
Сентябрь
2018

Շատ դեպքերում ՀՀ-ին էլ շահեկան չէ դոլարն օգտագործել որպես վճարամիջոց․ տնտեսագետը՝ ՌԴ-ի, Թուրքիայի, Իրանի՝ ներքին գործարքներում դոլարից հրաժարվելու որոշման մասին

0

Տնտեսագետ Ատոմ Մարգարյանը ՌԴ-ի, Թուրքիայի ու Իրանի քննարկումը՝ կապված ներքին գործարքներում ամերիկյան դոլարից հրաժարվելու հետ, հարկադրված միջոց է համարում։ Նա Tert.am-ի հետ զրույցում  նկատեց, որ ամերիկյան ճնշումները ՌԴ-ի, Իրանի ու Թուրքիայի վրա շարունակվում են, ինչի հետևանքով այս եռյակի կողմից ցանկալի չէ ամերիկյան դոլարի օգտագործումը։ Միևնույն ժամանակ Մարգարյանը նշեց, որ նման գործելաոճը նորություն չէ և հիշեցրեց, որ ԲՐԻԿՍ-ի անդամ երկներում այսպիսի ծրագիր ունեն։

«ԱՄՆ-ի կողմից Թուրքիայի նկատմամբ ճնշումները շարունակվում են տարբեր սեկտորներում` հատկապես մետալուրգիական ոլորտում։ Բնականաբար, դոլարային միջորդավորված առևտուրը լրացուցիչ կորուստներ է պատճառում։ Այս երկրները, երբ իրենց առևտրային հաշվեկշիռը ճշգրտում են, պարզապես կարող են անցնել այլ երկրի արժույթի օգտագործման»,- ասաց նա։

Մարգարյանը նշեց, որ արժույթային կայուն փոխարժեքներից,  որպես միջանկյալ վճարամիջոց, որպես կանոն՝ օգտագործվում է եվրոն։ Նրա գնահատմամբ՝ այս փուլում ԱՄՆ պատժամիջոցների լարվածությունը չի թուլանում։ Մարգարյանը շեշտեց, որ ընդհանրապես, միջազգային առևտրում բավականին կոնֆլիկտային վիճակ է, ԱՄՆ-ն առևտրատնտեսական որոշակի լարվածություն ունի նաև Չինաստանի, Կորեայի ու ԵՄ-ի հետ։

«Իրանը վաղուց նավթի արդյունահանումը կատարում է եվրոյով, իսկ Թուրքիան թեքվել է դեպի Արևելք, բայց ներքին ծանր անկայունության պայմաններում ՝ թուրքական լիրայի նվազման պարագայում, այս պահին տնտեսական վերակողմնորոշման խնդիր ունի»,- շարունակեց Ատոմ Մարգարյանը։

Ինչ վերաբերում է հարցին, թե այս իրավիճակն ի՞նչ խնդիրներ է առաջացնելու ՀՀ-ի համար, Ատոմ Մարգարյանը պատասխանեց, որ, մեծ հաշվով, կորուստները մեծ չեն լինելու։ Տնտեսագետը նշեց, որ Թուրքիայի և Իրանի հետ առևտրում ծավալները մեծ չեն՝ 4, 4.5 տոկոս համապատասխաբար, իսկ ՌԴ-ն ՀՀ առևտրային գործընկերն է։

«Բնական է, որ մեզ էլ շատ դեպքերում ձեռնտու չէ 3-րդ երկրի արժույթը՝ դոլարն, օգտագործել որպես վճարամիջոց։ Բազմիցս առաջարկներ եղել են, որպեսզի  վճարում իրականացվի ռուսական ռուբլով, օրինակ՝  ռուսական գազի, հացահատիկի,  ընդհանրապես ռուսական ապրանքների դիմաց օգտագործվի այս սխեման։ Մի ժամանակ խոսակցություններ կային, որ ՌԴ  Կենտրոնական բանկը կարող է վարկային գծեր բացել, և այսպես ասած, ռուբլով վճարումներ իրականացնել։ Միանգամայն ռեալ ու ընդունելի տարբերակ է, եթե խոսքը վերաբերում է եվրասիական շուկաներին և, տվյալ դեպքում՝  ՌԴ-ին»,- ընդգծեց Մարգարյանը։

Վերջինս, անդրադառնալով Թուրքիայի ու Իրանի հետ  ՀՀ առևտրային գործարքներին, շեշտեց, որ դրանք մեծ ծավալի չեն։ Մարգարյանը հավելեց, որ Թուրքիայի հետ, ըստ էության, միակողմանի է հաշվեկշիռը, քանի որ հիմնականում ներմուծում է՝ 90 և ավելի տոկոս, թեպետ վերջին տարիներին Թուրքիայի հետ առևտուրն էապես նվազել է:

«Իրանի հետ մենք ունենք  բարտերային առևտուր՝ ունենք գազ-էլեկտրաէներգիայի դիմաց բանաձևը։ Այս սխեման կարող է օգտագործվել նաև  այլ տիպի գործարքներում։ Դոլարից հրաժարումն այս երկների՝ հատկապես ՌԴ-ի հետ առևտրում, վալյուտային ռիսկերը մեծ հաշվով կչեզոքացնի, ինչը շահեկան է, զուգահեռ նաև ռուսական ռուբլին է նվազում, և ներմուծման համար շահեկան կլինի։ Բայց որոշակի խնդիրներ կարող են ստեղծվել արտահանման մասով»,- եզրափակեց Ատոմ Մարգարյանը։

 





Губернаторы России
Москва

Собянин: Под заселение по реновации с начала года передали 20 жилых комплексов





Москва

Эксперт Президентской академии в Санкт-Петербурге о переходе российских предприятий на отечественное ПО


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Мэр: Порядка 20 новых ЖК передали под заселение по программе реновации с начала года



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Михаил Кутушов

Компания ICDMC приняла участие в торжественном открытии выставки “Тульское качество”




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Аделина Панина: какие элементы фэншуй должны быть на кухне, чтобы есть и худеть

Спортивные прогнозы на OnlyBet

Эксперт Президентской академии в Санкт-Петербурге о популяризации спорта


Новак Джокович

Новак Джокович и Хамад Меджедович сыграли в бочче на Ролан Гаррос | Виды спорта



Новости Крыма на Sevpoisk.ru


Москва

Мужчину до смерти забили в частном доме в Новой Москве



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России