Ադրբեջանի զինուժն ընդհանուր առմամբ կրակել է ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսի ուղղությամբ, հայկական կողմը լռեցրել է հակառակորդին
![Ադրբեջանի զինուժն ընդհանուր առմամբ կրակել է ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսի ուղղությամբ, հայկական կողմը լռեցրել է հակառակորդին](https://gdb.rferl.org/7AE4DEB2-7F5B-4121-800F-03C8F2E91C2D_w800_h450.jpg)
Ադրբեջանի զինուժը սեպտեմբերի լույս 16-ի գիշերը, ընդհանուր առմամբ, կրակ է բացել ոչ թե Տավուշի մարզի Կոթի գյուղի, այլ ՀՀ պաշտպանության նախարարության 3-րդ բանակային կորպուսի ուղղությամբ։ Ադրբեջանական կողմը կրակել է հիմնականում հրաձգային զենքերով, նաև մեծ՝ մինչև 12,7 մմ տրամաչափի հրաձգային զինատեսակներով։ Հայկական կողմն իր գործողություններով լռեցրել է հակառակորդին։ Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։
Ադրբեջանական կողմի կեսգիշերին, 40 րոպե տևած գնդակոծության հետևանքով ոտքի շրջանում թեթև վիրավորվել է Կոթիի բնակիչ Սուրեն Սեփխանյանը (ծնված՝ 1957թ.): Նրա կյանքին վտանգ չի սպառնում։