Սահմանահատումներ եւ տեղեկատվական խաղեր
Թուրքական «Հուրիեթ» թերթը սեպտեմբերի 15-ին տեղեկություն էր տարածել, թե Թուրքիայի նախագահը զանգահարել է ՀՀ վարչապետին և խնդրել հետ վերադարձնել հայ-թուրքական սահմանը հատած և ձերբակալված 16-ամյա հովվին։ ՀՀ արտգործնախարարությունը հերքել էր թուրքական լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը։ Արտգործնախարարության հերքումը վերահաստատել էր նաեւ վարչապետը։ Վերջին շրջանում դեպի հայկական կողմը իրարահաջորդ սահմանի հատման պարագաներ էին արձանագրվել։ Այս տարվա մայիսին, Արտաշատի սահմանապահ ջոկատի …