Վրաստանը՝ Հայաստանում, Հայաստանը՝ Ֆրանսիայում, աննախադեպ գաղտնալսում ու դրա արձագանքներ և ոչ միայն. շաբաթվա ամփոփում
Շաբաթն սկսվեց հյուրընկալությամբ: Սեպտեմբերի 10-ին պաշտոնական այցով Երևանում էր Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն: Բանակցություններից հետո տեղի ունեցավ ՀՀ և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Մամուկա Բախտաձեի մամուլի ասուլիսը: Նշվեց, որ վրացական կողմից առաջարկվել է մի հավակնոտ ծրագիր՝ առաջիկա տարիներին առևտրաշրջանառությունը հասցնել 1 մլրդ դոլարի: Այն ՀՀ վարչապետը ողջունելի համարեց, և հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի նիստի առջև […]