Վինիսիուսի հերթական փայլուն խաղն ու գոլը «Ռեալի» երկրորդ թիմի կազմում (տեսանյութ)
Մադրիդի «Ռեալն» այս մրցաշրջանից առաջ ներկայացրեց թիմի 18-ամյա բրազիլացի ֆուտբոլիստին՝ Վինիսիուսին:
Երկու տարի առաջ մադրիդցիները նրան գնել էին 45 մլն եվրոյով, սակայն տարիքի պատճառով հարձակվողը միայն այժմ է միացել «սերուցքայիններին»՝ «Ֆլամենգոյից»:
Բրազիլացին այս մրցաշրջանում հանդես է գալու «Ռեալի» երկրորդ թիմի՝ «Կաստիլյայի» կազմում, սակայն մարզվելու է և անհրաժեշտության դեպքում հայտավորվելու է նաև առաջին թիմի խաղերին:
«Ռեալ Մադրիդ Կաստիլյան» հանդես է գալիս Իսպանիայի երրորդ դիվիզիոնում: Այսօր նրանք մրցել են «Ունիոնիստասի» հետ ու հաղթել 3:0 հաշվով: Գոլերից մեկը հեղինակել է Վինիսիուսը՝ աչքի ընկնելով տուգանայինից կատարած փայլուն հարվածով: Դրվագներից մեկում էլ ֆուտբոլիստը շրջանցում է մրցակցի գրեթե ամբողջ պաշտպանությանը, սակայն հարվածում է դարպասաձողին: