Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևան քաղաքի Ազատության պողոտայում և Կասյան փողոցում
Երթևեկության անվտանգության բարելավման և ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխման նպատակով 2018 թվականի սեպտեմբերի 19-ից Երևան քաղաքի Ազատության պողոտայում («Նոր Զովք» սուպերմարկետի դիմացի ճանապարհահատված) և Կասյան փողոցում՝ չկարգավորվող հետիոտնային անցումների հատվածներում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: