Добавить новость
103news.com
World News in Armenian
Сентябрь
2018

Գազ չկա, փայտ չկա, ինչպե՞ս ենք ջեռուցման խնդիրը լուծելու. բնակիչների ահազանգին «Հայանտառն» արձագանքում է՝ վառելափայտով ապահովելը մեր խնդիրը չէ

0

Ձմռան նախաշեմին մի շարք գյուղեր, հատկապես չգազիֆիկացված, ջեռուցման լուրջ խնդրի առջև են կանգնել: Անտառից վառելափայտ դուրս բերելու արգելքին զուգահեռ կառավարությունը որևէ այլընտրանքային վառելիք բնակչությանը չի առաջարկում:

«Դա միայն մեր խնդիրը չէ, հանրապետությունում բավական շատ գյուղեր ու թաղամասեր կան, որ գազիֆիկացված չեն, հիմա էլ բնակիչները փաստի առաջ են կանգնել ջեռուցման  խնդիրը լուծելու համար: Էլեկտրաէներգիայով  հնարավոր չէ տունը ջեռուցել, քանի որ հյուսիսային շրջան է, և բավական ցուրտ են ձմեռներն այստեղ, հիմա չգիտենք ինչ անել, գազ չկա, փայտ  չկա»,- Tert.am-ի հետ զրույցում դժգոհեց Ճամբարակ համայնքի բնակիչներից մեկը, ով չցանկացավ ներկայանալ:

Բնակիչը նշեց, որ եթե նույնիսկ դժվարությամբ հաջողվում է վառելափայտ հայթայթել, ապա այնպիսի գներ են առաջարկում, որ իրենց գրպանի համար չափազանց թանկ է:

«Եթե նախկինում մեկ խորանարդ մետր փայտը գնում էինք 10.000-14.000 դրամով, հիմա 24 000 դրամով նույնիսկ դժվար է փայտ գտնելը, դա էլ չկա, հիմնական փայտ բերողները հիմա չեն բերում, որովհետև  մեծ տուգանքներ են ստացել»,-ասաց նա և նշեց, որ միայն «պոստերի» համար են անտառից փայտի մեքենաներ դուրս գալիս:

Խնդրի առնչությամբ ԲՆ անտառային կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Սամվել Սահակյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի խնդիրը բնակչությանը  վառելափայտով ապահովելը չէ: «Դրա համար ուրիշ մարմիններ կան, «Հայանտառի»  խնդիրը՝ անտառների պահպանություն, պաշտպանություն, վերականգնում և օգտագործումն է: «Հայանտառը» վաճառում է այնքան փայտ, ինչքան որ անտառային տնտեսությունը թույլ է տալիս: Այսինքն՝ որևէ մեկն իր առաջ նման խնդիր չի դրել, որ ՀՀ-ի ազգաբնակչությանն ինքը պարտավոր է ապահովել վառելափայտով: Բնակչության  պահանջարկն այսօր 10 անգամ ավելի շատ է,  քան կարող է անտառային տնտեսությունն իրեն թույլ տալ հատել, իսկ դա նշանակում է 10-ից 9 մարդ այդ փայտանյութից  չի կարող օգտվել, որովհետև չկա, եթե այդպես անեն, և նպատակ դրվի ազգաբնակչությանն ապահովել վառելափայտով,  ուրեմն պետք է 10 տարի հետ ՀՀ-ում որևէ անտառ չմնա»,-ասաց նա:   

Սամվել Սահակյանը նշեց, որ խնդիրն այն է, որ նախկինում շուկայում շատ է եղել նաև գողացված փայտանյութը, այդ էժան փայտանյութը գողացված, ապօրինի հատված փայտանյութ է եղել: «Հիմա նրանց մեծ մասին տանում և պատասխանատվության են ենթարկում: Երբ որ գրում եք՝ այսքան միլիոնի վնաս, այն պատճառով է, որ գողացված փայտը տարել, էժան վաճառել են և դրա համար պատասխան են տալու»,-ասաց նա:

Իսկ թե թափուկներն ինչքանո՞վ են վաճառում, Սամվել Սահակյանն ասաց, որ գոյություն ունի երեք գին՝ հատատեղում, երբ գնորդը գնում և այնտեղից  է առնում, կա գին ներքևի պահեստում և վերևի պահեստում:

«Այսինքն՝ երեք գին գոյություն ունի,  ամենաթանկը ներքևի պահեստում է, մեկ  խորանարդ մետր վառելափայտը 21 600 դրամ է՝ ներառյալ ԱԱՀ-ն: Դա անտառտնտեսությունում է,  բայց երբ այդտեղից մարդն առնի և բերի հասցնի Երևան կամ այլ շրջան, տրանսպորտային ծախսերը գումարվի, բնականաբար գինը բարձրանալու է»,-ասաց նա և հավելեց, որ եթե քաղաքում դրանից էժան փայտ եղավ, ուրեմն՝ գողացված է:  

Ի դեպ, Սամվել Սահակյանն ասաց, որ ի տարբերություն անտառամերձ համայնքների, որոնք հստակ ցուցակ ունեն,  այլ համայնքները հնարավորություն չունեն օգտվելու 8 խմ անվճար թափուկից:

«Անտառամերձ համայնքների ցանկը տրված է, համայնքի բնակիչը դիմում է, գրանցում են, թուղթ են տալիս, որ ինքը 8 խմ թափուկ, այսինքն՝ չորացված փայտ հավաքի բերի: Օրինակ՝ Սևանի ափին ապրող բնակիչը երբ որ ձուկ է բռնում, այդ ձուկը չի տանում չէ՞ անտառամերձ համայնքին ձրի տալիս»,-եզրափակեց նա:





Губернаторы России
Москва

Собянин: Завершить строительство станции «Потапово» планируется в этом году





Москва

Фестиваль троечной езды и гастрономии "Русский драйв"


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Сергей Собянин подвел итоги конкурса «Лидеры цифровой трансформации»



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Анастасия Волочкова

Певец Шаляпин пообещал сдать в детдом ребенка от балерины Волочковой




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Ограничения движения в центре Москвы сняли после проведения велогонки La Strada

Менье пропустит матч ⅛ финала Евро в составе Бельгии из-за травмы

Mos.ru: движение на ряде улиц в центре Москвы закроют из-за велогонки La Strada


WTA

Первая ракетка России Касаткина вошла в топ-10 чемпионской гонки WTA



Новости Крыма на Sevpoisk.ru


Мир

Деликатес в чаше: всего по чуть-чуть



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России