Երևանում մեկնարկել է «Վերաիմաստավորելով Չինաստանի արտաքին քաղաքականությունը-2018» հատուկ դասընթացը
«Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհուրդը ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի և ԳԱԱ ԳՄԿ Արևելագիտության ամբիոնի հետ համատեղ, «Հայաստանի դիվանագիտական հիմնադրամի» աջակցությամբ անցկացնում են «Վերաիմաստավորելով Չինաստանի արտաքին քաղաքականությունը» հատուկ դասընթացը, որը սեպտեմբերի 20-ին մեկնարկեց ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտում և կավարտվի սեպտեմբերի 25-ն։ Դասընթացի հիմնական նպատակն է ժամանակակից Չինաստանի արտաքին քաղաքականության համակողմանի քննարկումը, հայ-չինական հարաբերությունների բարելավման շուրջ մտքերի փոխանակումը …