Մրցարշավորդը ցուցադրել է 1200 ձիաուժ հզորությամբ Audi RS3 մեքենայի փորձարկումները
Գերմանացի մրցարշավորդ Դանիել Աբտայի յութուբյան ալիքում տեսանյութ է հրապարակվել, որում վերջինս փորձարկում է «Ֆորմուլա E»-ի բոլիդից փոխառված 4 էլեկտրական շարժիչով համալրված Audi RS3 մոդելի նախատիպը:
Ինչպես ներկայացնում է Motor.ru-ն, ցուցադրվող մեքենան պատրաստել է Schaeffler գերմանական ինժեներական ընկերությունը: 2.5 լիտր աշխատանքային ծավալով բազային տուրբոշարժիչի փոխարեն գերմանական մեքենայում տեղադրվել են ABT Schaeffler FE0 մրցարշավային բոլիդի շարժիչները:
Ուժային համակարգի ընդհանուր հզորությունը կազմում է 1200 ձիաուժ: Լիաքարշակ սեդանը կանգնած դիրքից 200 կմ/ժամ արագությունը զարգացնում է 7 վայրկյանում:
Տեսանյութը՝ այստեղ։